28/02/2022 11:26
Խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը դեպի Վասիլկով ճանապարհով, այն անվտանգ է. ՌԴ ՊՆ
Կիևի խաղաղ բնակիչները կարող են ազատորեն լքել քաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով, այս ուղղությունը անվտանգ է, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Մենք դիմում ենք Կիևի բնակիչներին։ Բոլոր քաղաքացիական անձինք կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այս ուղղությունը բաց է և անվտանգ», - ասել է Կոնաշենկովը։