28/02/2022 16:00
Քննության այս փուլում արդեն իսկ լիովին պայմաններն առկա են Դավիթ Տոնոյանին ազատության մեջ տեսնելու համար. Պաշտպան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու դեմ բողոքի քննությունն այսօր չի կայացել, քանի որ դատական նիստը հետաձգվել է։
«Նիստը հետաձգվել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը քննարկելու համար էական հանգամանքների պարզման նպատակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե համակարգչային եղանակով մակագրություն տեղի չի ունեցել։
«Գործ ունենք ձեռքով մակագրման հետ, ձեռքով մակագրման համար հստակ չափորոշիչներ պետք է պահպանված լինեն», - ասաց պաշտպանը։
Հովհաննիսյանը նշեց, թե նիստի ընթացքում ինքնաբացարկի հարցը նույնիսկ չի քննարկվել։
«Ըստ էության, բողոքի քննություն դեռ չի սկսել։ Բայց գոնե քննության այս փուլում արդեն իսկ լիովին պայմաններն առկա են Դավիթ Տոնոյանին ազատության մեջ տեսնելու համար», - ասաց նա։