28/02/2022 12:12
Ռուսաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրեց 20 տոկոսի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսային կետով՝ հասցնելով 20 տոկոսի:
Բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կկայացնի՝ ելնելով արտաքին և ներքին պայմաններից, ռիսկի գնահատումից և այլ գործոններից։
Տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գների կայունությունը, պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից։