28/02/2022 20:26
Ռուսաստան-Չինաստան գազատարի նախագծումն սկսվել է
«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է «Союз Восток» գազատարի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։
«Գազպրոմի» տարածած հաղորդագրության համաձայն՝ «մեկնարկել է Չինաստանին տարեկան մինչև 50 միլիարդ խմ գազ մատակարարելու հնարավորություն ունեցող «Союз Восток» գազատարի նախագծման փուլը»։
««Союз Восток» գազատարը ռուսական «Сила Сибири – 2» գազատարի շարունակությունն է, նախագծման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը։
Նա հայտնել է նաև, որ Մոնղոլիայի վարչապետի հետ քննարկել է այդ երկրի տարածքով անցնող խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը։