28/02/2022 17:21
Գնել Սանոսյանը Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր է քննարկել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։