28/02/2022 12:52
Խրամորթում հանքափորների ուղղությամբ կրակահերթեր արձակելու համար ադրբեջանցիների նկատմամբ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարութ է ընդունել Խրամորթ գյուղի մոտակա մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից երեք անձի ուղղությամբ կրակահերթերր կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում փետրվարի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն վերջիններիս թաքնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: