01/03/2022 19:20
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են նախապատրաստում Կիևում գտնվող երկու օբյեկտների ուղղությամբ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են նախապատրաստում Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտների և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնի ուղղությամբ, մարտի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի քաղաքացիներին և Կիևի բնակիչներին, որոնք ապրում են ռելեային հանգույցների մոտ, կոչ է անում լքել իրենց տները։