01/03/2022 11:06
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 23 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք
Մարտի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1612 է. նախորդն օրն արձանագրվել է 6 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 23 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 898 664 թեստավորում։