01/03/2022 20:53
44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտում և Ասկերանում վնասվել է 5869 շենք-շինություն․ ընթանում են վերականգնման աշխատանքներ
2020 թվականի 44֊-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտում վնասվել է 5309 շենք֊-շինություն, դրանցից 4258-ի վերանորոգման ու վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը, «Արցախպրես»-ին հայտնել է Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մարթա Դանիելյանը։
«Նշված օբյեկտներից 1340-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 172-ում դեռևս ընթացքի մեջ են։ Նախատեսված է շինարարական աշխատանքներ իրականացնել 92 օբյեկտներում, 2 654 վնասված շինությունների վերականգնման համար գերատեսչությունը տրամադրել է դռներ և պատուհաններ»,֊մանրամասնել է նա։
Դանիելյանն անդրադարձել է նաև Արցախի Ասկերանի շրջանում արձանագրված հրետակոծության հետևանքներին․ վնասվել է 560 շենք-շինություն, 334-ում վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։
«Շինաշխատանքներ են ընթանում 58 օբյեկտներում, իսկ 68-ում, ըստ նախատեսվածի, գործընթացը կմեկնարկի։ Վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ասկերանի շրջանում ուսումնասիրության ենթակա մոտ 100 օբյեկտ կա»,- նշել է Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը։