02/03/2022 13:07
DHL-ը դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ապրանքների և փաստաթղթերի էքսպրես առաքման միջազգային DHL ընկերությունը դադարեցրել է ապրանքների և փաստաթղթերի առաքումը Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի։
Միաժամանակ նշվում է, որ ժամանակավորապես դադարեցված են նաև DHL Express ծառայությունները Ուկրաինայից և դեպի Ուկրաինա փաստաթղթերի և ապրանքների առաքման համար։