02/03/2022 18:44
Ռուսները կարող են հայրենիք վերադառնալ Սերբիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի տարածքով
Ինքնուրույն զբոսաշրջիկները կարող են Լատինական Ամերիկայից Ռուսաստան վերադառնալ ուղիղ կամ տարանցիկ թռիչքներով Սերբիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Եգիպտոսի, Քաթարի, ԱՄԷ տարածքով: Այս մասին ասվում է Զբոսաշրջության դաշնային գործակալության և օդային տրանսպորտի դաշնային գործակալության համատեղ հայտարարության մեջ։
Բացի այդ, Եվրոպայում հնարավոր են երկաթուղային և ավտոբուսային տրանսպորտով երթուղիներ, մինչդեռ Ռուսաստան հնարավոր է մուտք գործել Կալինինգրադի մարզով կամ Բելառուսով, ինչպես նաև Բալթյան երկրների և Ֆինլանդիայի տարածքով։