02/03/2022 09:50
«Հրապարակ». Պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում
«Հրապարակ» թերթը գրում է. «21-րդ դարի պատերազմները նախևառաջ տեղեկատվական պատերազմներ են: Դա է պատճառը, որ ամիսներ շարունակ ռուսական քարոզչամեքենան կիրառում էր «ֆաշիստական Ուկրաինա», «նացիստ Զելենսկի» եզրույթները: Իսկ ներխուժումից հետո սկսվեց հզոր քարոզչական գրոհ` Սոլովյովի և կրեմլյան մյուս քարոզիչների ամենօրյա հաղորդումների չավարտվող եթերաժամերով:
Երեկ ռուսական զինուժը խոցեց Կիևի հեռուստաաշտարակը, որը նախապես անոնսավորվեց որպես «Ռուսաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական հարձակումները» կանխելուն ուղղված քայլ: Մի բան պարզ է` պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում, զրկում այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուրներից, հոգեբանորեն ճնշում, ապա ջախջախիչ հարված հասցնում»։