02/03/2022 10:21
ԵՄ դեսպանները համաձայնել են ռուսական 7 բանկ անջատել SWIFT-ից
ԵՄ դեսպանները համաձայնել են ռուսական 7 բանկ անջատել SWIFT-ից, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ցուցակում ներառված են մի շարք բանկեր, որոնց նկատմամբ արդեն պատժամիջոցներ են մտցվել։
Միաժամանակ ընդգծվում է, որ «Սբերբանկն« ու «Գազպրոմբանկը» չեն հայտնվել ցուցակում, իսկ «ՎՏԲ-ն» և «Ռուսաստանի բանկը» ներառված են այն բանկերի ցանկում, որոնք կանջատվեն SWIFT-ից: Այդ ցանկում են նաև ռուսական «Բացում» բանկը, Նովիկոբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» և «Վնեշէկոնոմբանկը»:
Ցուցակը դեռ կարող է ճշգրտումների ենթարկվել։