02/03/2022 16:56
Գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով․ նույն ծավալի սպառման դեպքում սպառողի կողմից վճարվող գումարը չի փոփոխվելու․ Մհեր Գրիգորյան
Աշխարհում գնաճային երևույթներն այնպիսին են, որ հավելյալ միջոցառումների կարիք կունենանք, հարցն օրակարգային է և քննարկվում է, ըստ իրավիճակի՝ միջոցառումներ կիրականացվեն, խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով գնաճին հակազդելու մեխանիզմների մասին հարցին։
Գրիգորյանն անդրադարձավ նաև ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացմանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագինը ապրիլի 1-ից ճշգրտվում է կալորիականության հաշվարկով, ինչը նշանակում է, որ նույն ծավալի սպառման դեպքում գինը կամ վճարվելիք գումարը սպառողի համար չի փոփոխվելու։ Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել», - ասաց նա։