02/03/2022 10:50
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 20 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք
Մարտի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 4020 թեստավորում, առողջացել՝ 755 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 498 դեպք, որոնցից 403 671-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8493 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1617 է. նախորդն օրն արձանագրվել է 5 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 20 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 902 684 թեստավորում։