03/03/2022 21:20
Ֆրանսիան չեղարկում է պատվաստման հավաստագրեր ներկայացնելու պահանջը
Ֆրանսիայում մարտի 14-ից չեղարկվելու են ռեստորաններ, սրճարաններ, գրադարաններ, թանգարաններ և հասարակական այլ վայրեր այցելելիս պատվաստման մասին հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը։
«Հակահամաճարակային միջոցառումները մեղմացնելու համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել։ Մարտի 14-ից կչեղարկենք պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը՝ բոլոր այն վայրերում, որտեղ այցելելիս այն մինչև այժմ պարտադիր էր ներկայացնել»,- ասել է նա։