04/03/2022 12:47
Ինտերնետ չի՞ լինի. Ռոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները OneWeb կորպորացիայի համար
Ռոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները բոլոր տիեզերակայաններից, որոնք կարող են բխել OneWeb կորպորացիայի շահերից, հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
OneWeb-ը արբանյակների փոխկապակցված համակարգ է, որը նախատեսված է արբանյակային տեխնոլոգիաների միջոցով լայնաշերտ ինտերնետ ապահովելու համար:
OneWeb նախագծի ներդրողները այնպիսի հայտնի ընկերություններ են, ինչպիսիք են Airbus Group-ը, Bharti Enterprises-ը, Hughes Network Systems-ը: