04/03/2022 11:03
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 12 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք
Մարտի 4-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Կատարվել է 3847 թեստավորում, առողջացել՝ 836 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 008 դեպք, որոնցից 404 993-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5875 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8516 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1624 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 909 913 թեստավորում։