04/03/2022 21:28
Լիտվան Google ընկերությանն առաջարկել է իր գրասենյակը Մոսկվայից տեղափոխել Վիլնյուս
Լիտվան Google ընկերությանն առաջարկել է եվրոպական ներկայացուցչության իր գրասենյակը, որը գտնվում է Մոսկվայում, տեղափոխել Վիլնյուս։
Վիլլնյուսում Google ընկերության փոխնախագահ Մարքհամ Էրիկսոնի հետ հանդիպման ժամանակ նման առաջարկ է հնչեցրել Լիտվայի էկոնոմիկայի նախարար Աուշրինե Արմոնայտեն։
«Լիտվան կայուն տնտեսությամբ պետություն է, որտեղ կիբերանվտանգությունը բարձր մակարդակի է, Լիտվան հանդիսանում է ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկիր, ինչից ելնելով էլ մենք միջազգային ընկերությունների գործունեության համար անվտանգ պայմաններ ենք ապահովում և Google-ին առաջարկում ենք իր գրասենյակը տեղափոխել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս»,- Լիտվայի էկոնոմիկայի նախարարի խոսքերն է մեջբերել այդ երկրի կառավարության մամուլի ծառայությունը։