04/03/2022 21:35
Չուվաշիայում չեղարկել են հանրային վայրեր այցելելիս QR-կոդ ներկայացնելու պահանջը
Չուվաշիան չեղարկում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, այդ թվում՝ հանրային վայրեր այցելելիս պատվաստման հավաստագրերի՝ QR-կոդի ներկայացման պահանջը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Սահմանափակումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակի զգալի մեղմացմամբ։
Հանրային տրանսպորտում, քաղաքացիների կուտակման վայրերում, առևտրի և ծառայությունների մատուցման խոշոր կենտրոններում դիմակներ կրելու ռեժիմը Չուվաշիայում դեռ պահպանվում է։ Առայժմ պահպանվում է նաև զանգվածային միջոցառումներ կազմակերպելու արգելքը։