04/03/2022 09:46
«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմն է:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների համար:
Թաղապետարանի աշխատակազմը, շունչը պահած, սպասում է. նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու և յուրայիններին է նշանակելու պաշտոնների»։