05/03/2022 20:05
Տարակուսանք է առաջացնում Բոսնիային, Հերցոգովինային ու Վրաստանին աջակցելու ՆԱՏՕ-ի «ցանկությունը»․ Ուկրաինայում հակամարտության անվան տակ՝ դաշինքը ձգտում է ընդլայնվել․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության պատրվակն օգտագործելու է՝ դաշինքի կազմում նոր պետություններ ընդգրկելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տարակուսանք է առաջացնում նաև Բոսնիային, Հերցոգովինային ու Վրաստանին աջակցելու ՆԱՏՕ-ի «ցանկությունը»՝ Ուկաինայում տիրող իրավիճակի լույսի ներքո և այն պատճառաբանությամբ, թե հակամարտությունը կարող է տեղափոխվել նաև այդ երկրներ։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում «պատերազմի» պատրվակն օգտագործելու է՝ ընդլայնվելու և իր կազմում նորանոր երկրներ ընդգրկելու համար։ Իր ազդեցության գոտին մեծացնելու ուղղությամբ դաշինքի աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է Զախարովան։