05/03/2022 12:23
PayPal վճարային համակարգը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
PayPal էլեկտրոնային վճարային համակարգը դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։
«Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք PayPal-ի աշխատանքը Ռուսաստանում», - ասել է PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը։
Նա նաև հավելել է, որ ընկերությունն աջակցում է միջազգային հանրությանը՝ դատապարտելով Ուկրաինայում ռազմական գործողությունը։