05/03/2022 09:35
«Հրապարակ». Արցախցիներն ի պաշտպանություն ՌԴ-ի նախաձեռնություններով են հանդես գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ իշխանությունը լռում է ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով, Արցախի քաղաքական ուժերն ավելի են ակտիվանում: Արցախցիներն ի պաշտպանություն ՌԴ-ի նախաձեռնություններով են հանդես գալիս։
Այսօր «Արդարություն» կուսակցության երիտթևը խաղաղ ակցիա է անելու` ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման իրավունքի: Իսկ եկող շաբաթ Արցախում կբացեն «Արարատ» հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղը, ղեկավարը ռուսաստանաբնակ Մանվել Առաքելյանն է։ ՀԿ-ի առաքելությունը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է»։