05/03/2022 09:42
«Հրապարակ». Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը. ՀՀ Կոմկուսի անդամները իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ աշխարհում Ուկրաինայի պաշտպանությամբ ցույցեր են անում, Հայաստանում` հակառակը: Երեկ ՀՀ Կոմկուսի անդամները ՌԴ դեսպանության մոտ իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին:
«Ինչպես 1941-1945 թթ. Սովետական Միությունն ամբողջ աշխարհին փրկեց ֆաշիզմից, այնպես էլ հիմա... Ռուսաստանը պետք է ոչնչացներ այս սպառնալիքը... Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որովհետև ՆԱՏՕ-ն արդեն ներխուժում է նախկին ՍՍՀՄ հանրապետությունների տարածք... ուզում են, որ Հայաստանից դուրս բերեն ռուսական զորքերը։ Եթե այդպիսի բան լինի, Հայաստանը՝ որպես պետական սուբյեկտ, կվերանա։ Մենք եկել ենք, որպեսզի «ոչ» ասենք ՆԱՏՕ-ին, «ոչ» ասենք Ուկրաինան զավթած ֆաշիզմի ղեկավարներին», - ասում էին նրանք»։