07/03/2022 16:35
Հարուցվել է 9 քրգործ՝ անօթևան մնացած արցախցիներին կացարանով ապահովելու գործընթացում պետությանը վնաս պատճառելու դեպքերի առնչությամբ. Արցախի ԱԱԾ
Արցախի ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա 2021 թ․ սեպտեմբեր ամսից սկսած ծառայությունում հարուցվել է 9 քրեական գործ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած Արցախի քաղաքացիներին կացարանով ապահովելու և հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում պետական միջոցների հափշտակությունների ու այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնական անձանց կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ։
Մանրամասներն՝ այստեղ։