07/03/2022 17:12
Հայաստանում խմիչքների արտադրության ծավալն աճել է 26.5%–ով
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվարը 2021թ․ հունվարի համեմատությամբ։
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.6%–ով։
Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -0.9%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25.1%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝
▪️Սննդամթերքի արտադրության ծավալը 17.9%-ով,
▪️Խմիչքների արտադրության ծավալը՝ 26.5%–ով,
▪️Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.9%-ով,
▪️Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.7%-ով,
▪️Հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32.0%-ով,
▪️Հագուստի արտադրության ծավալը՝ 8.7%–ով,
▪️Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4%-ով,
▪️Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87.1%-ով։
Կրճատվել է
▪️Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.9%–ով,
▪️Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ -19.9%-ով,
▪️Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.6%-ով։