07/03/2022 11:36
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա։
« «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ չկա այս պահին», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարնի կողմից ընդունված նախագծին՝ վերջինս ասաց, թե որևէ մեկնաբանություն չունի այդ հարցով։
Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր»-ը համարում է, որ այդ տարածքներն օկուպացվել են, Աղաջանյանն արձագանքեց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ այն ստաստուս քվոն, որը կա այս պահին, դա արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերած պատերազմի, որը սկսվել ու ուղեկցվել է միջազգային բոլորի օրենքների կոպիտ խախտումներով, սա է մեր արձանագրումը, որը միջազգային հարթակներում պետք է գնահատականի արժանանա»։