07/03/2022 11:04
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 14 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք
Մարտի 7-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Կատարվել է 2598 թեստավորում, առողջացել՝ 377 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8548 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 14 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 918 947 թեստավորում։