08/03/2022 22:19
McDonald's-ը ժամանակավորապես կփակի 850 ռեստորանները Ռուսաստանում, իսկ KFC-ն և Pizza Hut-ը կասեցրել են ներդրումները
McDonald's-ը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր ռեստորանները Ռուսաստանի Դաշնությունում և դադարեցնել գործունեությունը ռուսական շուկայում։
Ընկերությունը հասկանում է, թե ինչ ազդեցություն կունենա այս որոշումը տեղացի աշխատակիցների և գործընկերների վրա, ուստի կաջակցի նրանց, մասնավորապես, շարունակելով վճարել աշխատավարձերը, ասվում է McDonald's Corp.-ի գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկիի հայտարարության մեջ:
Ռուսաստանում McDonald's-ն ունի արագ սննդի 850 ռեստորան և 62 000 աշխատակից։
Բացի այդ, ամերիկյան Yum! Brands-ը, որը KFC և Pizza Hut արագ սննդի ռեստորանների սեփականատերն է, դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում։