08/03/2022 15:47
Զելենսկին Ուկրաինայում մարդկանց մահվան մեջ մեղադրել է Արևմուտքին
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում մարդկանց մահվան պատասխանատվությունը կրում են արևմտյան երկրները, որոնք, ըստ նրա, հրաժարվում են փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տասներեք օր, երբ մենք միայն խոստումներ ենք լսում։ Տասներեք օր, երբ մեզ ասում են, որ օգնությունը երկնքում մոտ է, կլինեն ինքնաթիռներ», - ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում մարդկանց մահվան մեղավորը Ռուսաստանինն է, իսկ պատասխանատվությունը, այդ թվում՝ արևմտյան երկրներինն է։
«Դրա պատասխանատվությունը կրում են նաև նրանք, ովքեր տասներեք օր չեն կարողացել որոշում կայացնել ինչ-որ տեղ Արևմուտքում, գրասենյակներում», - ընդգծել է Զելենսկին: