08/03/2022 13:19
Զելենսկին պատրաստ է փոխզիջում փնտրել Ռուսաստանի հետ Դոնբասի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին՝ հայտարարելով, որ պատրաստ է փոխզիջում փնտրել Դոնբասի հանրապետությունների և Կիևի կողմից չվերահսկվող այլ տարածքների հարցում։
«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», - ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի հետ կապված... ես կորցրեցի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից», - հավելել է նախագահը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։
«Ի՞նչ է պետք անել՝ Պուտինը պետք է սկսի խոսել, երկխոսություն սկսի», - ասել է Ուկրաինայի նախագահը։