08/03/2022 20:47
Բայդենը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ նավթի, գազի և էներգակիրների ներմուծումն արգելելու մասին
ԱՄՆ-ը կդադարեցնի էներգառեսուրսների գնումը Ռուսաստանից, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը թիրախավորում է ռուսական տնտեսության հիմնական հատվածները. մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և էներգակիրների բոլոր ներմուծումները։ Սա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ամերիկյան նավահանգիստներում», - ասել է նա:
«Այս միջոցը մեծ աջակցություն է ստացել Կոնգրեսում, և հուսով եմ, որ ամբողջ Ամերիկայի ժողովուրդի շրջանում», - ասաց նա:
Միաժամանակ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ այս որոշումն աննկատ չի անցնի ամերիկացի սպառողների համար։