08/03/2022 21:05
ԱՄՆ-ը և դաշնակիցները շարունակում են զենքի ամենօրյա մատակարարումները Ուկրաինա. Բայդեն
Միացյալ Նահանգները և դաշնակիցները շարունակում են ամեն օր զենք մատակարարել Ուկրաինային, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք Ուկրաինային տրամադրել ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն, ԱՄՆ-ից զենքի մատակարարումն ամեն օր իրականացվում է դեպի Ուկրաինա։ Մենք նաև համակարգում ենք մեր դաշնակիցների նման զենքի մատակարարումները Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա», - ասել է Բայդենը հեռուստատեսային ուղերձում։