08/03/2022 16:52
Վաղուց ավանդական դարձած հայատյացության քարոզին ավելանում է պետականորեն կազմակերպվող ռուսատյացության քարոզն՝ Ադրբեջանում․ Արցախի պետնախարար
Երեկ ականանետից կրակելով Արցախի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ և Հայաստանի հետ սահմանին սպանելով հայ զինծառայողի ՝ Ադրբեջանը դիտավորյալ լարում է իրավիճակը, տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Իհարկե, այդ սադրանքն ուղղված է առաջին հերթին մեր հասարակությանը՝ վախ սերմանելու նպատակով, սակայն, մյուս կողմից, անթաքույց են ռուս խաղաղապահների թիրախավորման նպատակները նույնպես: Դրա մասին հուշում է նաև վերջին ժամանակահատվածում արձանագրվող ռուսատյացության աննախադեպ արշավն ադրբեջանական տեղեկատվական հոսքերում: Վաղուց ավանդական դարձած հայատյացության քարոզին ավելանում է պետականորեն կազմակերպվող ռուսատյացության քարոզն Ադրբեջանում՝ ի դեպ, ռազմավարական դաշնակցի դեմ, որը հերթական անգամ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը՝ այլ ազգի հանդեպ համակարգային ատելություն սերմանելու միջոցով աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու և ներքին հիմնախնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու առումով: Ատելությունը մի օր խժռելու է Ադրբեջանին...»,- գրել է Արցախի պետնախարարը։