08/03/2022 09:22
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:
Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, և քրեական գործը մնացել է օդից կախված:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաև «Մարտի 1»-ի գործով: Իսկ թե ինչ գործով են նրան Զինվորական քննչական կոմիտե կանչել, կներկայացնենք առաջիկայում», - գրել է թերթը։