08/03/2022 11:24
Հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը. ՊԲ-ն Ադրբեջանի հերթական կեղծիքն է հերքել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7-ին` ժամը 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է, այս մասին հաղորդում են Պաշտպանության բանակից:
ՊԲ-ից նշել են, թե սա հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու Ադրբեձանի հերթական փորձն է: