08/03/2022 17:16
Պատժամիջոցները նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար․ Սի Ծինփին
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կիրառվող պատժամիջոցները բացասաբար կազդեն համաշխարհային ֆինանսական կայունության, էներգետիկայի, մատակարարումների շղթայի վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն առանց այն էլ տուժել է համավարակի պատճառով, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծնփինը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռավար ձևաչափով քննարկման ժամանակ։
«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ նվազեցնելու համար ճգնաժամի բացասական ազդեցությունը։ Պատժամիջոցները բացասաբար կազդեն համաշխարհային ֆինանսական կայունության, էներգառեսուրսների, տրանսպորտի, մատակարարումների շղթայի վրա, նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն առանց այն էլ համավարակի հետևանքների ներքո է, իսկ դա ձեռնտու չէ ոչ մի կողմի համար»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։