08/03/2022 16:30
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:
«Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:
Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հիշեցնենք՝ մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։