09/03/2022 17:38
Հայաստանի ՏՏ ընկերությունները միասնական տաղավարով կներկայանան «Vivatech- 2022» միջազգային ցուցահանդեսին
Փարիզում 2022 թվականի հունիսի 15-ից 18-ը տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:
Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ մասնակցության հայտերի ընդունումը մինչև մարտի 14-ն է:
«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին: