09/03/2022 13:19
Հայկական կողմը կրակ չի բացել. Արցախի ՊԲ-ն կրկին հերքում է Ադրբեջանին
Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել, այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից։
«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ», - նշված է ՊԲ հաղորդագրությունում։