09/03/2022 17:17
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիայում կմասնակցի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը
Մարտի 11-ից 21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում կունենանք 3 ներկայացուցիչ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Արևիկ Դոխոյանը (52 կգ) և էլիդա Քոչարյանը (60 կգ):
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ բոլոր բռնցքամարտիկները պատրաստ են Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը. «Նախորդ տարի մենք այս նույն մրցաշարում աննախադեպ արդյունք գրանցեցինք` ոսկի և արծաթ նվաճելով: Այս տարի հավաքականի կազմն ամբողջապես փոխված է: Մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ծաղկաձորյան հավաքին և այստեղ` Երևանում: Բոլորը պատրաստ են Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը»:
Աղամալյանը չի բացառել նաև այն, որ Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցող երիտասարդ բռնցքամարտիկները կարող են մասնակցել մայիսին Երևանում կայանալիք ԵԱ-ին. «Բոլոր մասնակիցներից սպասելիքներ ունեմ, չես կարող ասել, թե ինչպիսին կլինի վիճակահանությունը»:
Բռնցքամարտիկները Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն մարտի 11-ին: