09/03/2022 09:48
«Հրապարակ». Վրացական բանկը ՌԴ քաղաքացիներին սպասարկելու դիմաց քաղաքական պահանջագիր է տալիս ստորագրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի խոշորագույն բանկ Bank of Georgia-ն քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջև։ Նախքան բանկային հաշիվ բացելը, նրանք պետք է ստորագրեն մի փաստաթղթի տակ, որտեղ ասված է. «Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում։ Համաձայն եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է, որը 2008-ին ներխուժել է Վրաստան, իսկ 2014 և 2022 թթ.՝ Ուկրաինա։ Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում եմ Աբխազիան և Սամաչաբլոն որպես Վրաստան... չեմ կիսում ռուսական պետական քարոզչությունը և պատրաստ եմ օգնել դրա դեմ պայքարում։ Հասկանում եմ, որ այս դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի Վրաստանի բանկում իմ հաշվի չեղարկմանը»:
Եթե հրաժարվում են ստորագրել, ապա բանկը հրաժարվում է հաշիվներ բացել և սպասարկել ՌԴ քաղաքացիներին»։