09/03/2022 21:18
Երևանից և Ստամբուլից լրացուցիչ թռիչքներ կիրականացվեն դեպի Ռուսաստան
«Ազիմուտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 10-ից 13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթներ կկատարի դեպի Միներալնիե Վոդի և Սոչի։
Չվերթները կիրականացվեն Միներալնիե Վոդի - Ստամբուլ - Միներալնիե Վոդի, Միներալնիե Վոդի - Երևան - Միներալնիե Վոդի, Սոչի - Ստամբուլ - Սոչի, Սոչի - Երևան - Սոչի երթուղիներով։
Հիշեցնենք՝ Ռոսավիացիան փետրվարի 24-ին հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ թռիչքները դեպի ՌԴ հարավում գտնվող օդանավակայաններ սահմանափակվում են։ Ժամանակավորապես դադարեցվել էր Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։