09/03/2022 09:27
Հակառակորդը Խրամորթի ուղղությամբ խախտել է հրադադարը. Հայկական կողմից տուժածներ չկան
Մարտի 8֊ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հայտնում են ՊԲ-ից:
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է