10/03/2022 11:58
Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ. կներգրավվի մինչև 1400 քաղաքացի
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի: