10/03/2022 18:20
Ինչպե՞ս վերականգնել մկանները մարզումից հետո. 5 գործնական խորհուրդ՝ ֆիթնես-մարզչից
Մարզումներից հետո մկանների վերականգնումը շատ կարևոր է՝ մարզասրահ հաջորդ այցի համար էներգիա և անհրաժեշտ մոտիվացիա ունենալու համար։
Եվ այսպես, ինչպե՞ս վերականգնել մկանները մարզումից հետո և մկանային ցավը մինիմալի հասցնել. Aysor.am-ին 5 խորհուրդ է ներկայացնում ֆիթնես-մարզիչ Աննա Զախարյանը։
Խորհուրդ N1. Մկանների մերսում
Մարզումից հետո մերսումը մկանները հանգստացնելու ամենահաճելի տարբերակն է:
Խորհուրդ N 2. Վերականգնել կալորիաները (սնվել)
Մարզումից հետո սնունդը պետք է բաղկացած լինի մեծ քանակությամբ սպիտակուցներից և ածխաջրերից, դրանք արագացնում են մկանների վերականգնման պրոցեսը։
Խորհուրդ N 3. Տաք ջրով լոգանք, (լողավազան, սաունա)
Տաք ջուրն արագացնում է արյան շրջանառությունը և հանգստացնում մկանները։
Խորհուրդ N 4. Քնել
Ակտիվ մարզումից հետո պետք է թույլ տալ, որպեսզի մարմինը լիարժեք հանգստանա։
Խորհուրդ N 5. Վերականգնողական մարզում
Երբեմն մարզման հաջորդ օրը մենք չենք կարողանում նույնիսկ պառկած տեղից վեր կենալ, բայց եթե մարզումից հետո կատարենք վերականգնողական մարզումներ և ձգենք մկանները, ապա ցավի զգացողությունը կհասցնեք մինիմալի:
Վերջում ֆիթնես-մարզիչւը հիշեցրեց՝ մկանային ցավը մարզումներից հետո անխուսափելի է, և պետք չէ դրա պատճառով դադարեցնել մարզումները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։