10/03/2022 16:36
Ավակովը հերքել է իր մահվան մասին տեղեկությունը
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը մահացել է Խարկովում և հայտարարել, որ գտնվում է Կիևում։
Ավելի վաղ, ըստ Ավակովի, ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ նա իբր մահացել է Խարկովում։
«Ես, բազմաթիվ ուկրաինացիների հետ միասին, այստեղ ենք՝ Կիևում», - ասել է Ավակովը տեսաուղերձում։