10/03/2022 15:17
Կուլեբան ասել է, որ պատրաստ է շարունակել Լավրովի հետ շփումները Չավուշօղլուի մասնակցությամբ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ։
«Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձևաչափով, եթե լինեն առարկայական քննարկման և լուծումներ փնտրելու հեռանկարներ։
Ես հավատում եմ, որ երբ երկու արտգործնախարարները հանդիպում են, նրանք մանդատ ունեն բանակցելու խաղաղության, անվտանգության թեմաների շուրջ... Եվ ես պատրաստ եմ շարունակել այս փոխգործակցությունը, որպեսզի վերջ տրվի Ուկրաինայում պատերազմին», - ասել է Կուլեբան Լավրովի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։