10/03/2022 12:48
ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասն Ուկրաինա տեղափոխելու նպատակով դուրս չի բերել Արցախից. ԱԽ
Արցախի անվտանգության խորհուրդը հերքում է լուրերն այն մասին, թե Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։
«Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը:
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների», - ասված է Արցախի ԱԽ տարածած հաղորդագրությունում։